ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Փաշինյան Նիկոլը Տոկիոյում է

Փաշինյան Նիկոլը Տոկիոյում է
04.09.2025 | 17:04

Այն Տոկիոյում, որը Ճապոնիայի մայրաքաղաքն է:

Այն Ճապոնիայի, որտեղ ճապոնացիներն են ապրում:

Այն ճապոնացիները, որոնք, ըստ Փաշինյան Նիկոլի կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյան Զարեհի, «կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»:

Լուսանկարում Փաշինյան Նիկոլը սեղմում է Ճապոնիայի վարչապետ, «կորեացիների ու չինացիների սինթեզ» (ըստ Սինանյան Զարեհի) Շիգերու Իշիբայի ձեռքը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3524

Մեկնաբանություններ